Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական և բուժօգնություն են ցուցաբերել բռնագաղթած ավելի քան 6,500 քաղաքացու
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են մարդասիրական և բժշկական օգնություն ցուցաբերել օկուպացված տարածքներից բռնագաղթածներին: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հասցեական օգնության ընթացքում ՌԴ հատուկ նշանակության բուժական ստորաբաժանման նյարդաբանը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչ Ելենա Գրիգորյանի հիվանդության պատմությանը, հարցազրույց անցկացրել հիվանդի բողոքների վերաբերյալ, այնուհետև կատարել բժշկական հետազոտություն և տվել խորհուրդներ:
«Հիվանդը հետազոտվել է, հայտնաբերվել են բողոքներ և անամնեզներ, ուսումնասիրվել են փաստաթղթերը, տրվել են հետազոտության և բուժման խորհուրդներ, որից հետո՝ հիվանդի հետազոտությունների արդյունքների հիման վրա կանցկացվի բուժման երկրորդ կուրսը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանման բժիշկ Պետր Բուլավինովը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խաղաղապահներին և ձեր բժիշկներին, որ ինձ մոտ եկան և զննեցին ինձ: Ես դիմեցի ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունելության կենտրոն՝ տանը բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով: Նրանք ասացին, որ խաղաղապահները լավ բժիշկներ ունեն, ուստի ես դիմեցի նրանց օգնությանը»,- ասել է Ելենա Գրիգորյանը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները նպատակային օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն: Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ` երեխաների և մեծահասակների հագուստ և կոշիկ, լվացքի փոշիներ, սնունդ պատրաստելու համար գազայրիչներ, խոհանոցային պարագաներ, մթերքներ, անկողնային պարագաներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական օգնության փաթեթներ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ընդհանուր առմամբ ավելի քան 6,5 հազար կարիքավոր բռնագաղթածներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում, հումանիտար և բժշկական օգնություն են ստացել Արցախում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներից:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր
- Ռուս խաղաղապահներն ապահովում են աշխատանքի անվտանգությունը՝ Արցախի հեռավոր շրջաններում բջջային կապի և ինտերնետի վերականգնման համար
- Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի
- Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախում մարդասիրական ակցիա են անցկացրել
- Ռուս խաղաղապահները Արցախում մշակել են ԱԹՍ-ների դեմ դիտորդական կետի գործողությունները
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- ՌԴ դրոշի օրվա կապակցությամբ խաղաղապահներն Արցախում բարձրացրել են 50 մետրանոց դրոշ
- Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը