Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որն այժմ կալանավորված է, կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նրա փոխանցմամբ՝ «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կողմից համատեղ կազմվել է «Առուշ Առուշանյան» դաշինք, որով Գորիսի քաղաքապետը կմասնակցի ընտրություններին։
Ինչ վերաբերում է Առուշանյանի խափանման միջոցի փոփոխմանը, փաստաբանը հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ գրավի չափ սահմանելով 20 մլն ՀՀ դրամը։
Միջնորդությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, կքննի սեպտեմբերի 10-ին։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել
- Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական հզոր Արցախ. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ մեկուսարանից
- ՀՔԾ. Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոխվել է
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
- Փաստաբան. Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչը որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին
- Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին