Քերոբյանն այսպես էլ չկարողացավ պնդել իր 319%-ի կանխատեսումը
«Ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից, մենք չենք խառնվի պոմիդորի, կարտոֆիլի կամ որևէ այլ ապրանքի գնին»,-մկառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փաստեց, որ դրանք շուկայական հարաբերություններ են։
Նախարարն ասաց, որ կարող է ցույց տալ, թե ինչպիսի մեծ տեմպերով են ընթանում խաղողի մթերումները մի շարք գործարաններում և հավաստիացրեց, որ մթերողներն անգամ հայտարարել են անսահմանափակ քանակով մթերելու իրենց պատրաստակամության մասին։
Ըստ նախարարի՝ Պռոշյանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ որքան խաղող բերեն, այդքան կմթերի։
Լրագրողի հարցին, թե արդյոք իրականանում է 319%-ով ավելի զբոսաշրջիկ ունենալու մասին իր հայտարարած ցուցանիշը՝ Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մինչև օգոստոսի վերջը եղած ժամանակահատվածում Հայաստան է եկել 488 հազար տուրիստ, միայն օգոստոսին՝ 143 հազար զբոսաշրջիկ, դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք 30 % աճ, բայց կատարվել է 130 %-ով և ես դժվարանում եմ վստահաբար ասել, որ հենց 300 %-ից ավելի կկատարվի, բայց ենթադրում եմ, որ տարեվերջին մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան