Մեքսիկայի հզոր երկրաշարժի հետրանքով կա 1 զոհ և 99 հետցնցում
Մեքսիկայի հարավարևմտյան Գերերո նահանգում՝ Ակապուլկոյից 11 կիլոմետր դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքում: Այս մասին գրում է «Daily Mail»-ը։
Ըստ աղբյուրի՝ կա 1 զոհ։
Ամբողջ երկրում առանց Էլեկտրականության է մնացել 1,6 միլիոն մարդ, դա սպառողների ընդհանուր թվի 13 տոկոսն Է:
Մյուսներից ավելի շատ տուժել են Մեխիկո, Գերերո, Մորելոսե և Օախակե նահանգները: Քաղաքացիներին նախազգուշացրել են հնարավոր ցունամիի մասին. գրանցվել է 92 հետցնցում: