Ստյոպա Սաֆարյանը դատարանի պահանջով ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից ու կվճարի 600 հազար դրամ
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չափից ավել զբաղվածության պատճառով միայն քիչ առաջ տեղեկացա, որ վճռաբեկ դատարանը 18.08.2021թ.-ին մերժել է վարույթ ընդունել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը, և ուժի մեջ է թողել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որի ուժով վերջինս ստիպված կլինի ներողություն խնդրել Թագուհի Ասլանյանից, և վճարել վերջինիս 600.000 ՀՀ դրամ:
Շնորհավորում եմ ոչ միայն Թագուհուն, այլ նաև արդարադատությանը` մանր մանիպուլյացիաներին չտրվելու համար:
Հ.Գ. այս գործով թևակոխում ենք վճռի կատարման փուլ, և հույս եմ հայտնում, որ պատասխանողը կգտնվի խոհեմ, և ինքնակամ կկատարի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը` առանց հարկադրանքի միջոցների»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները