Թևան Պողոսյանը՝ ԱԳՆ-ին. Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ
Քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, արձագանքելով թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի ԱԳ նախարարության մեկնաբանությանը, գրում է.
«ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք էլի....
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք ...»
Հայաստանի սահմաները ընկալում եմ, իսկ Արցախի սահմանները որո՞նք են։ Քարտեզ, տեղանքի անվանում, ճանաչման փաստաթուղթ... Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։
Հուսամ կլուսավորեք, որ մարդ բան հասկանա, այլ պարագայում այս հայտարարության իմաստը ո՞րն է, Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ»։
Հիշեցնենք, որ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին, ասել էր.
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան