08.09.2021. Կորոնավիրուսի 645 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 7-ին կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 334 մարդ, գրանցվել է 15 մահվան դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1167 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6121 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 07.09.2021. Կորոնավիրուսի 501 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ մահացել է
- 06.09.2021. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 13 հիվանդ մահացել է
- 04.09.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, 12 մահ
- 03.09.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 19 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան