ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի մեջ կիսում է 551-600 հորիզոնականը
«The three university missions ranking 2021»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի միջև կիսում է 551-600 հորիզոնականը: Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից:
«The three university missions ranking 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է 97 երկրների և տարածաշրջանների 1650 համալսարաններ, որոնք ընտրվել են 119 երկրների և տարածաշրջանների ավելի քան երկու հազար բուհերից:
Վարկանիշավորումն իրականացնելու համար «The three university missionsranking 2021»-ը բարձրագույն ուսումնական հաստատություններին գնահատել է՝ համաձայն համալսարանների ավանդական երեք առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայությունները, ինչն ակադեմիական վարկանիշավորումների ցանկում «The three university missions ranking 2021»-ին դարձնում է ամենաներկայացուցչականը:
Առաքելությունները գնահատվում են տոկոսային հետևյալ հարաբերությամբ. 45 տոկոս կրթություն, 25 տոկոս հետազոտություն և 30 տոկոս համալսարանի ազդեցությունը հասարակության վրա:
ԵՊՀ-ից նշում են, որ «The three university missions ranking 2021» վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Հայ-ռուսական համալսարանը (1001-1100 հորիզոնական) և Երևանի պետական բժշկական համալսարանը (1301-1400 հորիզոնական):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան