Եվրախորհրդարանը ԵՄ-ին առաջարկում է ստեղծել ռազմական ստորաբաժանում
Եվրամիությանն անհրաժեշտ է ստեղծել իր սեփական ռազմական ստորաբաժանումը, կարծում է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը` Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ): Այս մասին գրում է Ria-ն։
ԵԺԿ-ն նշում է, որ «ԵՄ -ն պետք է ավելի համախմբված աշխատի պաշտպանության հարցում»:
Եվրամիության՝ սեփական պաշտպանական ռեսուրսներ ունենալու անհրաժեշտության մասին, միաժամանակ պահպանելով ամուր հարաբերություններ դաշնակիցների և ՆԱՏՕ-ի հետ, սեպտեմբերի սկզբին հայտարարել էր նաև ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, որը, ի թիվս այլ բաների, վերահսկում է պաշտպանական արդյունաբերությունը:
Արդեն մի քանի տարի է, ինչ ԵՄ երկրները քննարկում են պաշտպանության և անվտանգության ոլորտում ընդհանուր ռազմավարությունը: Սա ծրագիր է, որը պետք է արտացոլի Եվրամիության նպատակները և բացահայտի սպառնալիքները: Ինչպես և սպասվում էր, այն պետք է թույլ տա ավելի լավ արձագանքել արտաքին ճգնաժամերին, պաշտպանել ԵՄ-ին, նրա քաղաքացիներին և առավել արդյունավետ օգտագործել առկա հնարավորությունները:
Ըստ որոշ զեկույցների, ընդհանուր ռազմավարությունը նախատեսում է Արագ արձագանքման ուժերի ստեղծում՝ բաղկացած 5-ից մինչև 20 հազար մարդուց:
Օրերս էլ Ֆրանսիան հայտարարեց, որ Աֆղանստանում տեղի ունեցածը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է դառնա աշխարհի երրորդ ամենամեծ ռազմական գերտերությունը՝ Չինաստանից և ԱՄՆ-ից հետո, հավելելով, որ այլևս չեն կարող հույս դնել ԱՄՆ պաշտպանության վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում