Էմին Երիցյան. Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադռանալով համայնքների շարունակվող խոշորացմանը, գրում է.
«Այսօր կառավարությունն իր նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կհաստատի, կհամարի անհետաձգելի ու կուղարկի ԱԺ։
Այս փոփոխություններն արմատական են՝ նաև անկանխատեսելի հետևանքներով։ Միաժամանակ, այն Հայաստանում ժողոդրվավարության ու «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքներից երկրորդի ընտրություն է նշանակում։
Առանց հանրային կոնսենսուսի, իրավական խոցելի գործընթացը թեսթ է թե՛ իշխանության, թե՛ պառլամենտական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ուժերի համար։
Ռեգիոնալ էլիտայի քանակական կրճատումը չի բերի բևեռացման մեծացման, պետության թուլացման։ Խոշորացման արդյունքում փոքրաթիվ, քաղաքականացված ու կուսակցականացված ՏԻՄ-երի դերն ու կշիռը կբարձրանա։ Բայց և դրանց համար քաղաքական պայքարը կուժեղանա։
Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ, իսկ ընտրություններից հետո նաև կպրոյեկտվի ՏԻՄ-կառավարություն փոխարաբերությունների վրա։
Այդպիսով, համայնքների խոշորացման հետևում տեսանելի չէ Հայաստանում տեղական ժողովրդավարության կամ ապակենտրոնացման ամրապնդման նպատակը։
Այն չի փաստարկվում նոր լիազորությունների ու ռեսուրսների փոխանցմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը. Գնել Սանոսյան
- ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
- Էմին Երիցյան. Ընտրություններին ընդառաջ՝ Վայոց Ձորի օրինակով
- Էմին Երիցյան. Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում այլևս զրոյացված է
- Էմին Երիցյան. ԱԺ մեծամասնության պատգամավորները բարդութավորվածի տպավորություն են թողնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան