Լոնդոնի ոստիկանությունը կասկածելի առարկայի պատճառով արգելապատնեշներ է տեղադրել վարչապետի նստավայրի մոտ
Լոնդոնի ոստիկանության վարչության աշխատակիցներն արգելապատնեշներ են տեղադրել Դաունինգ սթրիթում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի մոտ՝ հարակից Ուայթհոլում հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով:
«Սա արվում է նախազգուշական նկատառումներից ելնելով: Մենք դեռ չենք կարող ասել, թե արդյոք այս իրն իրականում վտանգ է ներկայացնում»,-ՏԱՍՍ-ի թղթակցին ասել են Սքոթլանդ Յարդում:
Ինչպես նշվում է ոստիկանական թվիթերյան էջում, առաջկան հայտնաբերել են վարչապետի նստավայրում հերթապահություն իրականացնող իրավապահները`տեղական ժամը 14:00-ին: Կարճ ժամանակահատվածում փորձագետները պետք է պարզեն, թե արդյոք այն իրենից սպառնալիք է ներկայացնում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում