30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանից թռիչք է կատարվել Հայաստանի օդային տարածքով
«Հայաստանը երկինքը բացեց ադրբեջանական ավիացիայի համար․ 30 տարվա ընթացքում առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռը ներքին թռիչք է կատարել Ադրբեջանում՝ Հայաստանի օդային տարածքով», այս մասին գրում է «Вестник Кавказа» կայքը՝ հղում անելով Flight Radar ռեսուրսի տվյալներին։
Նշվում է, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին, իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջևա չվերթը, սակայն տեղեկատվությունը հայտնվել է այսօր:
Ինքնաթիռը Գյանջայից թռիչք է կատարել 9.57-ին (UTC 5.57) և վայրէջք կատարել Նախիջևանում 10.32-ին, թռիչքի ժամանակը՝ 35 րոպե:
Օդանավի երթուղին, ըստ Flight Radar-ի, անցել է Սևանա լճի ու Գեղարքունիքի մարզի վրայով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան