Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
«Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների խախտումներին, Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց՝ փաստերը վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։
ՄԻՊ խոսքով, դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել:
«Սրանք նաև այն զինծառայողներն են, ովքեր այսօր ներկա են Սյունքի համայնքների միջև ճանապարհներին, նշվում է, որ նաև պետք է տեղակայվեն գյուղերի հարևանությամբ»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ իրենց զեկույցում լուսանկարներ են կցված, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. «Մեր իդենտիֆիկացումն ապացուցում է, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Ստեփանյան. Արցախում ադրբեջանցիների կողմից միջադեպերը երկու նպատակ ունեն
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
- Պատերազմից 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, մնում են անորոշ. Սիրանուշ Սահակյան
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար