ՄԻՊ զեկույցը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը
Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում:
Փաստաթուղթը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը:
Զեկույցի հիմնական դրույթներն այսօր հրապարակել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների, սպանվածների մարմինների մասերը կտրելու փաստերը, այդ արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:
Արտահերթ զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց ականջները կտրել և այլն)։ Զեկույցն ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։
Զեկույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմում Արցախի Հանրապետությունից 742 զինծառայող և 80 քաղաքացիական անձ է զոհվել. Գեղամ Ստեփանյան
- 38 գերիների սպանության վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
- Արտակ Զեյնալյան. Ունենք հարյուրավոր անհետ կորած անձինք, որոնք ողջ վիճակում գտնվել են Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը հայկական կողմի գերիների խոշտանգումներին ակնհայտ է. Իրավապաշտպան
- Գեղամ Ստեփանյան. Արցախում ադրբեջանցիների կողմից միջադեպերը երկու նպատակ ունեն
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
- Պատերազմից 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, մնում են անորոշ. Սիրանուշ Սահակյան
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
- Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան