ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին վերականգնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ
Մոսկվան Թեհրանին կոչ է արել ցուցաբերել պատշաճ ըմբռնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը վերականգնելու հարցում: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին։
Հայտնի է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ եռամսյակային զեկույցում նշել է, որ երկիրը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է իր 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները`2,4 կգ-ից մինչև 10 կգ:
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնել է իր մտահոգությունը, որ Իրանը դեռ գործակալությանը չի տրամադրել բացատրություններ ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ մի քանի վայրերում, որոնք Թեհրանը պաշտոնապես չի հայտարարել միջուկային: Գրոսսին նաև իր պատրաստակամությունն է հայտնել այցելել Իրան՝ իրավիճակը քննարկելու երկրի նոր ղեկավարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում