Փարիզում մեկնարկում է 2015թ-ին ահաբեկչություններ իրականացրածների նկատմամբ աննախադեպ դատավարությունը
Այսօր անվտանգության բարձր մակարդակով սկսվում է աննախադեպ մասշտաբի դատավարություն․ դատելու են 20 տղամարդու, որոնք կասկածվում են 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ջիհադիստների հարձակումներին մասնակցելու մեջ: Այս ահաբեկչական հարձակումներն ամենամահաբերն էին Ֆրանսիայում երբևէ եղած հարձակումներից, երբ սպանվեց մոտ 130 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին, երբ մահապարտի ժիլետներով զինված անձինք հարձակվեցին վեց բարերի և ռեստորանների, «Բատակլան» համերգասրահի և մարզադաշտի վրա։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հատուկ կառուցված դատարանի դահլիճը և լրացուցիչ սենյակները, որտեղ լսումները կհեռարձակվեն, պատրաստ են օրական 2000 մարդու ընդունել Փարիզի կենտրոնական դատարանում` աննախադեպ դատավարության համար, որը նախատեսված է, որ տևելու է 9 ամիս:
Հիշեցնենք, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» կազմակերպությունը։
Սալահ Աբդեսլամը ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող խմբի միակ ողջ մնացած անդամն է: 2016-ին Բելգիայում ձերբակալվելուց ի վեր բանտում գտնվող ֆրանս-մարոկկացուն սպառնում է ցմահ ազատազրկում:
Եվս 13-ը, որոնցից 10-ը նույնպես բանտում են, լինելու են դատարանի դահլիճում ու մեղադրվում են հարձակվողներին զենք կամ մեքենա տրամադրելուն օգնելուց մինչև հարձակմանը մասնակցելու պլանավորման մեջ:
Եվս 6-ը, հիմնականում «Իսլամական պետության» պաշտոնյաներ, դատապարտվելու են հարձակումների կազմակերպմանը օժանդակելու համար բացակայության պայմաններում, որոնցից մի քանիսը, ենթադրվում է, որ մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում