Քաբուլում կանայք կրկին բողոքի ցույց են դուրս եկել
Քաբուլի բնակիչները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ցույցի մասնակիցներից մեկը: Ցուցարարները դուրս են եկել Նագար Մասումիի դիմանկարով պաստառներով, որը սպանվել էր հղիության ութերորդ ամսում։ Թալիբանի ներկայացուցիչը հերքել էր Մասումիի մահվան մեջ զինյալների մասնակցության մասին տեղեկությունները:
Երթի մասնակիցները պահանջում են ապահովել կանանց մասնակցությունը երկրի կառավարմանը, մինչդեռ թալիբները, մեկ օր առաջ հայտարարելով ժամանակավոր կառավարության կազմը, փաստացի բացառեցին նման հնարավորությունը:
«Նախարարների կաբինետն ամբողջական չէ առանց կանանց աշխատանքին մասնակցության: Ոչ մի կառավարություն չի կարող բացառել կանանց: Կանանց իրավունքները չեն կարող անտեսվել», - ասում են ակցիայի մասնակիցները:
Գործակալության զրուցակցի խոսքով, թալիբները փորձում են միջամտել երթին, որը սկսվել է Քաբուլի արևմտյան Դաշթե-Բարչի շրջանում: Ցուցարարների դեմ ուժի կիրառման վերաբերյալ դեռ տվյալներ չեն հաղորդվում:
Սա առաջին ակցիան չէ, որի ընթացքում աֆղանցիները դժգոհություն են հայտնում նոր իշխանությունների քաղաքականությունից: Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի բնակիչները դուրս եկան փողոց՝ բողոքելով Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի քաղաք այցելության դեմ։ Ինչպես և այժմ, ցուցարարների մեծամասնությունը կանայք էին: Հաղորդվում էր, որ թալիբները կրակ են բացել և փայտերով ծեծել մասնակիցներին` ցրելու ցույցը, որն ուներ ընդգծված հակապակիստանյան բնույթ:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլում լրագրողները վնասվածք են ստացել բողոքի ցույցերը լուսաբանելիս
- Քաբուլի փողոցներում ծանր կրակահերթեր են՝ Պակիստանի ու թալիբանի դեմ բողոքի ցույցերի ճնշման համար
- Չավուշօղլու. Թուրքիան Կատարի և ԱՄՆ-ի հետ աշխատում է Քաբուլի օդանավակայանի կառավարման ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան