Գունագեղ տոնակատարություն՝ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ որոշվեց՝ սեպտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային հայտարարել սեպտեմբերի 25-ը, արդյունքում՝ 4 օր կլինի ոչ աշխատանքային:
Որոշումը հիմնավորելիս Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը. Գնել Սանոսյան
- Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան