էկոնոմիկայի նախարարի տեղակալի արձակուրդի պատճառով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը չկայացավ
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր չկարողացավ գումարել հերթական նիստը, քանի որ օրակարգի միակ նախագծի զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը գտնվում է արձակուրդում և ՀՀ սահմաններից դուրս:
Հանձնաժողովը պետք է քննարկեր «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:
Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հայտնեց, որ հանձնաժողովին Ֆինանսների նախարարությունից ասել են, որ 1 մասով հարցի քննարկումը հետաձգեն, և շեշտեց, որ այդ դեպքում այն չի մտնի սեպտեմբրի13-ին նախատեսված ԱԺ հերթական նիստի օրակակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում