Մեռելոցը կլինի աշխատանքային, սեպտեմբերի 20-ը՝ ոչ աշխատանքային
Կառավարության այսօրվա նիստում որոշեցին սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Նախագիծն ընդգրկված է այսօրվա նիստի օրակարգում։
Փոփոխությունը պայմանավորված է Անկախության տոնով։ Այն նշվում է սեպտեմբերի 21-ին։ Փոփոխության արդյունքում, սեպտեմբերի 18-22-ը՝ շաբաթ օրվանից մինչև չորեքշաբթի կլինի ոչ աշխատանքային։
Ուշագրավ է, որ կառավարությունը ոչ աշխատանքային չդարձրեց Խաչվերացի տոնին հաջորդող մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 13-ը։ Եվ սա այն դեպքում, երբ պատերազմում զոհվել է մոտ 4 հազար զինծառայող, վերջին մեկ տարում էլ մահացել է կորոնավիրուսով ավելի քան 4042 հիվանդ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը։ Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը