Թբիլիսիում փողոց են անվանակոչել Սերգեյ Փարաջանովի անունով
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը աջակցել է Թբիլիսիի մի քանի փողոցների անվանակոչմանը:
Ըստ Սակրեբուլոյի կայքի՝ Կրծանիսի շրջանի Իլիա և Նինո Նակաշիձե փողոցների գոտին կոչվել է դերասան Կախի Կավսաձեի անունով:
Միևնույն ժամանակ, Մտածմինդա թաղամասի Կոտե Մեսխիի նրբանցքը կոչվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։
1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։
1992 թվականի սեպտեմբերին Թբիլիսիում Փարաջանովի տան վրա բացվեց նրա հուշատախտակ։ 2004 թվականի նոյեմբերի 6-ին Թբիլիսիի հին մասում դրվեց Փարաջանովի հուշարձանը (ցատկի ժամանակ)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան