«Ժողովուրդ». «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ է սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում առաջիկայում սպասվում է «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնավաճառները: Նրանց պատմելով՝ մեր հանրապետության ձկնաբույծները սկսել են աստիճանաբար նվազեցնել «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի արտադրությունը:
Այսինքն՝ հայաստանյան սուպերմարկետներում և խանութներում առաջիկայում մեծ դժվարությամբ հնարավոր կլինի գտնել «Սպիտակ Իշխան»: Դրան կփոխարինի «Կարմիր Իշխանը», որի գինն ավելի բարձր է. մեկ կիլոգրամը կազմում է 2700 դրամ։ «Սպիտակ Իշխան»-ի մեկ կգ-ն արժե 2200-2300 դրամ:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանի հետ և հետաքրքրվեց պատճառների մասին: Մեր հարցին ի պատասխան՝ ձկնաբույծն ասաց.
«Այժմ շուկայում «Կարմիր Իշխան» ձկնատեսակի պահանջարկն է ավելի բարձր, քան «Սպիտակ»-ինը. դրանով է պայմանավորված: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում բոլորը օգտագործում են «Կարմիր Իշխան», «Սպիտակ»-ն այլևս չի վաճառվում: Հիմա մեր մոտ էլ հանրության գերակշիռ մասն անցել է արդեն «Կարմիր Իշխանի»»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում