Իրանում փորձարկվում է COVID-ի տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութը
Իրանի իշխանությունները սկսել են տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութի (Razi Cov Pars) փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Փորձարկումների երրորդ փուլը կանցկացվի Թեհրանի և Ալբորզի նահանգներում: Գիտափորձին կմասնակցի մոտ 40 000 կամավոր: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ Իրանի դեղագործական ընկերությունները կկարողանան նոր դեղամիջոցի մոտ 15-20 մլն չափաբաժին արտադրել:
Razi Cov Pars դեղամիջոցը պատվաստանյութի երեք չափաբաժին է ներառում, որոնցից 2-ը՝ ներարկումային, մեկը՝ ներքթային:
Կորոավիրուսի դեմ բնակչության պատվաստումն Իրանում մեկնարկել է փետրվարի 9-ին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Բացի այդ, երկրում կիրառվում են նաև չինական Sinopharm, հնդկական Bharat Biotech, անգլո-շվեդական AstraZeneca և իրանական COV Iran Barakat ընկերությունների դեղամիջոցները:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հայտարարել է, որ կարող է հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումներին
- Իրանը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները