Կրեմլը ցավով է ընդունել Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին
Կրեմլում «ցավով» են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լիամասշտաբ պատերազմի հավանականության մասին: Այս մասին գրում է «kommersant.ru»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագալի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Մոսկվան չէր ցանկանա ինչ-որ ապոկալիպտիկ սպասումների տրվել նման զինված հակամարտության հավանականության շուրջ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում պատերազմի վտանգ տեսնում են:
Ավելի վաղ Ուկրաիայի նախագահին հարց էին ուղղել Ռուսաստանի հետ լիակտար պատերազմի հավանականության մասին, որի ի պատասխան վերջինս ասել էր. «Կարծում եմ, կարող է լինել»: Միևնույն ժամանակ Զելենսկին կարծիք էր հայտնել, որ դա «մեծագույն սխալ» կլիներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան