Պապը հորդորել է աղոթել տխրողների համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Twitter-ում կոչ է արել աղոթել նրանց համար, ովքեր տխրում են:
«Եկեք այսօր միասին աղոթենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են տխրությունից՝ միայնակ մնալու կամ այն պատճառով, որ չգիտեն, թե ինչ է սպասվում ապագայում, կամ քանի որ չեն կարողանում պահել իրենց ընտանիքը` աշխատանք չունենալու պատճառով: Շատերը տառապում են տխրությունից: Եկեք աղոթենք նրանց համար»,-պապի խոսքերը փոխանցել է «Գազետա ռու»-ն:
Ավելի վաղ Հռոմի պապը 15 հազար պաղպաղակի կոն էր ուղարկել երկու բանտերում գտնվող բանտարկյալների: Պաղպաղակը հանձնել էին պապական առաքելական ողորմության համար պատասխանատու լեհ կարդինալ Կոնրադ Կրաևսկու օգնականները: Պաղպաղակները բաժանվել էին Տիբեր գետի կենտրոնական հատվածում գտնվող հին Regina Coeli և առափնյա մասում գտնվող Rebibbia բանտերում:
Բացի այդ, պոնտիֆիկոսի ներկայացուցիչներն անօթևանների փոքր խմբեր էին դուրս բերել ծովափնյա հատվածներ և Կաստել Գանդոլֆո լիճ՝ պիցայատներում կերակրելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում