Ստեփան Դանիելյան. Պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թոլ-Ավիվ- Իսլամաբադ: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Բրիտանայի, Պակիստանի, Իսրայելի այդ պահին (նաև այս պահին) մեր դեմ գործելն իրենց մեծ քաղաքականության շահերի ածանցյալն է:
Նրանցից ոմանց Բաքվին օժանդակել են ռազմական ուժերով, ոմանք ռազմական մասնագետներով, ոմանք հետախուզական տվյալներով, ոմանք քաղաքական տանիք են ապահովել, ոմանք Հայաստանի ներսում հասարակական ու քաղաքական դեստրուկտիվ կառույցներ են աճեցրել և այլն:
Պատերազմում մեր պարտությունը սկսվել է հենց արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության ձախողումների շնորհիվ:
Պարզ ասած Հայաստանի քաղաքական միտքը սնանկ էր, ու հիմա նույնպես սնանկ է ու դա ոչ միայն այն ժամանակվա ու ներկայիս իշխանություններին ու ընդդիմություններին է վերաբերում, դա մեզ բոլորիս է վերաբերվում՝ եղած ու չեղած ինստիտուտներով հանդերձ»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. Ստեփան Դանիելյան
- Պահանջը կատարվել է, Փաշինյանը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Սուքիասյանը փորձում է նոր դիսկուրս և նոր քաղաքական բաժանում գծել
- Ստեփան Դանիելյան. Ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում Հայստանում և դրա հիմնական կուլմինացիան դեկտեմբերին է լինելու
- Ստեփան Դանիելյան. Հայաստանը կարող է լինել արևելյան քրիստոնյաների ներկայացուցիչը միջազգային հանրության շրջանում
- Ստեփան Դանիելյան. Բախչելիի հետ միանշանակ պետք է համաձայնվել
- Այն, ինչ Աֆղանստանում է կատարվում, ուղղակիորեն մեզ հետ կապ ունի. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան