ՔՊ-ն 7 ձեռնպահ ձայներով մերժեց Արցախի անունը կրող մշտական հանձնաժողովի ձևավորման առաջարկը
«Խմբակցությունը գտնում է, որ երբ տարբեր գործընթացներ են ընթանում Արցախի շուրջ, մենք պետք է կարողանանք որպես խորհրդարանական երկիր, մեր մշտական հանձնաժողովներում Արցախի խնդրի հետ առնչվող հարցեր ներառել»,- ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Պատգամավորն ասաց, որ խմբակցությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման ԱԺ-ի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը ընդգրկել խորհրդարանի առաջիկա մեծ օրակարգ:
Նախագծով «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնախողով:
Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ 12 հանձնաժողովների անվանումներում որևէ բառ չկա Արցախի հանրապետության մասին:
«Քանի որ ունենք Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, որի հիմնական գործառույթը նաև Արցախի հարցերով զբաղվելն է, խմբակցությունն առաջարկու է այն անվանափոխել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հանձնաժողովի ՔՊ 7 անդամ ձեռնպահ քվեարկեց նախագծին և դրանով մերժվեց այն ԱԺ օրակարգ ընդգրկելու առաջարկը: «ԱԺ կանոնակարգ» օենքով նախատեսվում է, որ «Հայաստան» խմբակցության առաջարկը քվեարկության է դրվելու լիագումար նիստի մեկնարկին:
«Արցախ բառով հանձնաժողովի ստեղծմանը ձեռնպահ քվեարկելով՝ իշխող մեծամասնությունն իր վերաբերմունքը ցույց տվեց Արցախի վերաբերյալ»,- նիստից հետո լրագրողներին ասաց Աղվան Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան