Սրահի ապահերմետիկացման պատճառով ռուսական ինքնաթիռը վերադարձել է Անթալիա
FlightRadar24 կայքի տվյալներով՝ Անթալիա-Բելգորոդ չվերթի Boeing 757 ինքնաթիռը, սրահի ապահերմետիկացման ազդանշանով, կանոնավոր վերադարձել և վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում:
«Ինտերֆաքս»-ին աղբյուրը հաստատել է, որ ինքնաթիռն անխափան է վայրէջք կատարել:
Իր հերթին, AZUR air-ը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան` թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բելգորոդ չվերթի համար ուղևորներին կտրամադրվի պահեստային ինքնաթիռ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիա-Բելգորոդ չվերթի ինքնաթիռը վերադառնում է մեկնման օդանավակայան՝ սրահի ապահերմետիկացման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա