10.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 9-ին կատարվել է 143 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12114 քաղաքացու հետազոտություն, որից 1083-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 07.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
- 04.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 դեպք
- 03.09.2021 Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք