Դանիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որը հանեց COVID-ի բոլոր սահմանափակումները
Դանիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որն ամբողջությամբ վերացրեց COVID-19-ի դեմ պայքարում ներդրված բոլոր սահմանափակող միջոցները: Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը:
Այսօրվանից՝ սեպտեմբերի 10 -ից, Դանիան կվերացնի վերջին սահմանափակումները: Խոսքը գիշերային ակումբներ այցելելիս «պատվաստման անձնագրի» պարտադիր ներկայացման մասին է:
Մնացած հաստատություններում «անձնագրերը» դադարել են պահանջել արդեն սեպտեմբերի 1-ից:
Այժմ միայն կորոնավիրուսով հիվանդ մարդիկ ստիպված կլինեն պահպանել ինքնամեկուսացումը: Բնակիչները կկարողանան վերադառնալ աշխատանքի իրենց գրասենյակներում, իսկ դպրոցները կվերսկսեն լիաժամկետ կրթությունը:
Սեպտեմբերի 11 -ին Կոպենհագենում տեղի կունենա Եվրոպայում առաջին խոշոր համերգը, որին կայցելի մոտ 50 հազար մարդ:
Պատվաստանյութի հաջող ներդրմանը զուգընթաց, փորձագետները նշել են Դանիայի իշխանությունների նկատմամբ վստահության բարձր մակարդակը, նշում են լրատվամիջոցները:
Այլ երկրներից Դանիա ժամանող մարդիկ պետք է տրամադրեն կամ պատվաստման փաստաթուղթ, կամ բացասական ՊՇՌ թեստ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում