Սլովակիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Այցը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը։
Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պատվիրակության կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեով՝ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, որի վերաբերյալ որոշումը ստորագրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։