Հայաստանում ամուսնալուծություններն ավելացել են
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 2 440 ամուսնալուծություն։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնալուծություններն անվելացել են 35 տոկոսով։
Համեմատության համար նշենք, որ 2020-ի առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել էր ամուսնալուծության 1 807 դեպք, իսկ 2019-ի առաջին կիսամյակում՝ 2 150։
Միաժամանակ ավելացել են ամուսնությունները, ինչն ակնկալվում էր համավարակով պահմանավորված անցած տարվա խիստ սահմնափակումներից ու պատերազմից հետո։
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 9 629 ամուսնություն, ինչը 49.6 տոկոսով ավելի է 2020-ի նույն ժամանակահատվածում գրանցված ամուսնությունների թվից։