Լավրովը բարձր է գնահատել Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրացիոն համաձայնագրերը
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև նոր ինտեգրացիոն համաձայնագրերը լավագույն պատասխանն են Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այն, ինչ այսօր արվել է նախագահների անունից, լավագույն պատասխանն է պատժամիջոցների քաղաքականությանը: Մեր արևմտյան գործընկերների անվստահելիությունը, պատժամիջոցների մահակը ցանկացած պահի և ցանկացած պատճառով օգտագործելու պատրաստակամությունը քաջ հայտնի է», - ասել է Լավրովը լրագրողներին: