Խիստ նվազել է թե Հայաստան եկող, թե Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարվա առաջին ամիսներին, երբ տոտալ սահմանփակումներ էին։
ԱՎԿ հրապարակած վիճակագրության համաձայն, այս ոլորտում անկումը կազմել է 22.2 տոկոս։
Միաժամանակ այս տարվա վեց ամիսների ընթացքում հյուրանոցներում ավելի շատ մարդ է տեղավորվել, քան նախորդ տարի՝ համապատասխանաբար 82 392 մարդ և 70 603 մարդ։ Արդյունքում աճը կազմել է 16.7 տոկոս։
Ըստ աղբյուրի՝ 33.8 տոկոսով ավելի քիչ մարդ է մնացել հարազատների, բարեկամների տանը կամ վարձով, քան նախորդ տարի։
Որպես զբոսաշրջիկ Հայաստանից մեկնողների թվի անկումը խիստ կտրուկ է։ Եթե 2020-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից մեկնել է 274 435 զբոսաշրջիկ, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը 115 546 է։ Անկումը 57.9 տոկոս է։
Հարակից հրապարակումներ`
- Տաթևում փորձել են բռնաբարել Մալդիվներից եկած զբոսաշրջիկին
- Ռուս զբոսաշրջիկը նշել է Հայաստան այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիան
- Ակնկալվում է, որ պեղումներից հետո Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը
- ՄԱԿ․ Համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990թ-ի մակարդակին
- Հայաստանում Հնդկաստանի դեսպան․ Դյուրացված վիզային ռեժիմը խրախուսում է այցերն ու զբոսաշրջությունը