«Ժողովուրդ». Ով է լինելու Քրեակատարողական ծառայության նոր պետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արկադի Բալայանն առաջիկայում նոր պաշտոն կարող է ստանալ: Չի բացառվում, որ նրան նշանակեն Քրեակատարողական ծառայության պետ: ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 3-ին:
Մենք տեղեկացանք, որ նա էլ առանց աշխատանքի չի մնա և առաջիկայում կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային վարչության պետ: Նա քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։ Իսկ, ահա, Արկադի Բալայանի փոխարեն ՀՀ ԱԻ փոխնախարար է նշանակվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Այսպիսի փոփոխություններ առաջիկայում էլի կլինեն, քանի որ իշխանությունները պետք է պաշտոնների նշանակեն իրենց բոլոր թիմակիցներին, որի հետևանքով էլ այսպիսի փոխատեղումներ են լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան