Խուսափել աղետից. ՄԱԿ-ը կոչ է անում ապասառեցնել Աֆղանստանի ակտիվները
Առանց տնտեսական աջակցության Աֆղանստանը հետ կգլորվի «մի քանի սերունդ»: Այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը Անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին գրում է Euronews-ը։
Կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը հատկացնել միջոցները, որոնք արգելափակվել են Թալիբանի՝ իշխանությունը զավթելուց հետո՝ հումանիտար աղետից խուսափելու համար:
«Թալիբանի վարչակազմին միջոցներ տրամադրելուց փաստացի հրաժարվելու նպատակը հասկանալի է: Սակայն անխուսափելի հետևանքը կլինի լուրջ տնտեսական անկումը, որը միլիոնավոր մարդկանց կդնի սովի ու աղքատության մեջ, կստեղծի փախստականների ալիք Աֆղանստանից և իսկապես հետ կմղի այս երկիրը մի քանի սերունդ»,- ասել է ՄԱԿ-ի բանագնացը։
Ռուսաստանը ակնկալում է, որ Աֆղանստանին հասանելի կլինի սառեցված ֆինանսական ակտիվները, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Թալիբանի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը սառեցրել է Աֆղանստանի ակտիվները, իսկ ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և Եվրամիությունը դադարեցրեցին ֆինանսավորումը երկրում իրականացվող ծրագրերի համար:
Այսօր երկրի 38 միլիոն բնակչության 72%-ն ապրում է աղքատության շեմից ցածր (օրական մեկ դոլարից պակաս): Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա այս ցուցանիշը հաջորդ տարվա կեսերին կարող է բարձրանալ մինչև 97%, ասում են ՄԱԿ -ի փորձագետները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան