Ինձ մշտապես սցենարն է ներշնչել և ֆիլմի հերոսուհին. Տիգրան Մանսուրյան
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրի ընթացքում կհնչեն «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգը», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների մեղեդիները: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան։
Կինոերաժշտություն գրելիս Տիգրան Մանսուրյանին ոգեշնչել են ֆիլմի սցենարն ու հերոսուհին։
Կոմպոզիտորը պատմում է. «Ինձ մշտապես սցենարն է ներշնչել և ֆիլմի հերոսուհին, ով է լինելու այս կամ այն դերակատարը, ես նրա դեմքը պետք է տեսնեի, նրան ճանաչեի, դա շատ օգնում էր:
Առիթ ունեցա նաև համագործակցելու Հրանտ Մաթևոսյանի գրական հիմքի վրա ստեղծված ֆիլմերին՝ «Աշնան արև», «Մենք ենք մեր սարերը», «Տերը»:
Մենք Ալբերտ Մկրտչյանի հետ լավ աշխատեցինք: Իր երկու հանրաճանաչ ֆիլմերը՝ «Մեր մանկության տանգոն» և «Հին օրերի երգը», իրոք որ փոքր քաղաքի մշակույթ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին