Զելենսկին ընդունել է Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունում է Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հավանականությունը և կարծում է, որ դա «ամենամեծ սխալը» կլինի: Նա այս մասին հայտարարել է ուրբաթ օրը «YES Brainstorming» ֆորումի ժամանակ: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Պատասխանելով Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հավանականության վերաբերյալ քննարկման վարողի հարցին՝ Զելենսկին ասել է.
«Կարծում եմ, գուցե»:
Նախագահը միաժամանակ վստահ է, որ դա իրադարձությունների զարգացման համար սխալ սցենար է լինլու:
«Դրանից հետո Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի հարևանությունը երբեք չի լինի», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ասել է, որ ամբողջ աշխարհը ծափահարում է ուկրաինական հետախուզությանը
- ԱՄՆ-ում Բայդենի և Զելենսկու հանդիպումը հետաձգվել է
- Զելենսկին ցանկացել է մեկ բաժակ շամպայն խմել Ղրիմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան