Թալիբները հերքում են Աֆղանստանի կառավարության երդմնակալության ամսաթվի տվյալները
Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալությունը չեղյալ է հայտարարվել, տեղեկությունները, որ այն պետք է տեղի ունենա սեպտեմբերի 11-ին, իրականությանը չեն համապատասխանում, ասել է Թալիբանի մշակույթի հանձնաժողովի անդամ Ինամմուլ Սամանգանին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
«Օրեր առաջ չեղյալ է հայտարարվել Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությունը: Ղեկավարությունը, շփոթմունքից խուսափելու համար, հայտարարել է արդեն սկսված կաբինետի մի մասի հաստատման մասին: Լուրը, որ կառավարության երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 11-ին, իրական չէ», - գրել է Սամանգանին։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները ներկել են Ջորջ Ֆլոյդի դիմանկարը Քաբուլում
- Թալիբանը թույլատրել է օտարերկրացիներին լքել Աֆղանստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան