Թալիբները ներկել են Ջորջ Ֆլոյդի դիմանկարը Քաբուլում
Թալիբները սկսել են ներկել արևմտյան աշխարհի պատկերները Աֆղանստանում, այդ թվում ՝ Քաբուլում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դիմանկարը, որին ոստիկանները սպանել էին ԱՄՆ-ում 2020 թվականին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ պատի նկարները ներկով են պատված ինչպես Աֆղանստանի մայրաքաղաքում, այնպես էլ երկրի այլ հատվածներում: Մասնավորապես, խոսքը գնում է «ArtLords» աֆղանական ստեղծագործական թիմի աշխատանքների մասին, որը գլխավորում է ակտիվիստ Օմեյդ Շարիֆին:
«ArtLords»-ի արվեստագետները ստեղծել են բազմաթիվ գրություններ ամբողջ երկրում, որոնք նշում են անցած տասնամյակի նշանավոր իրադարձությունները, ներառյալ Ջորջ Ֆլոյդի սպանությունը և ԱՄՆ-ի և Թալիբանի միջև 2020-ի Դոհայի համաձայնագիրը :
Ընդգծվում է, որ արևմտյան աշխարհի հետ կապված գրությունների վրա թալիբները մակագրություններ են անում՝ ի պաշտպանություն իրենց գաղափարախոսության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան