Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթում ամենաշատ միավորները հավաքել է Սասուն Խաչատրյանը
Ավարտվեց նոր ստեղծվող Հակակոռուպիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը։ Հիշեցնենք, որ այս պաշտոնի համար հայտ են ներկայացրել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը, Դավիթ Մկրտումյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհուրդը լսելով նրանց, լսելով նրանց պատասխանները տրված տարբեր հարցրեին՝ հայտարարեց, որ նրանք երեքն էլ հաղթահարում են մրցութային անցողիկ շեմը:
Թեկնածուներից ամենաբարձր միավորները հավաքել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդհանուր միավորների հանրագումարը 308 է, բարեվարքությունը՝ 115, այնուհետև՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Դավիթ Մկրտումյանը՝ ընդհանուր հանրագումարը 257 միավորով, բարեվարքությունը գնահատվել է 121 միավոր։ Երրորդ տեղում է նախկին քննիչ, այժմ՝ փաստաբանությամբ զբաղվող Գառնիկ Թորոսյանի միավորների հանրագումարը 202 միավոր է, բարեվարքությամբ՝ 107 միավոր։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհուրդը որոշեց հաստատել կազմը և երեք թեկնածուներին ներկայացնել կառավարությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պատճառն այն է, որ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը ներկայում մեկ մարմնի կողմից չի իրականացվում, այլ՝ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության կողմից: Ըստ կառավարության՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:
Հարակից հրապարակումներ`
- Օգտվում եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից. Սասուն Խաչատրյան
- Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն աշխատավարձից և հավելավճարից բացի կստանան նաև հավելում. Ռուստամ Բադասյան
- Խորհրդարանն ընդունեց Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին և մի շարք այլ օրենքներ
- Կառավարությունն առաջարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան