ՌԴ ՊՆ. Ռուս խաղաղապահներն ավելի քան 180 հա տարածք են ականազերծել Արցախի Մարտունու շրջանում
Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ։
«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն բնակավայրի հարակից տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հա հարակից տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:
Հաղորդվում է, որ 2,5 ամսում սակրավորների կողմից մաքրվել և ականազերծվել է ավելի քան 180 հեկտար տարածք Մաճկալաշեն, Խերխան, Հերհեր, Կոլխոզաշեն բնակավայրերում, որոնք տեղակայված են կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Տեղանքի ականազերծումն իրականացվել է գյուղատնտեսական աշխատանքների կատարման և ընտանի կենդանիների արածեցման համար:
Ընդհանուր առմամբ, մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 139 պայթյունավտանգ առարկա:
Ականազերծման աշխատանքների իրականացման համար զինծառայողներն օգտագործում են ОВР-2 ականազերծման պաշտպանիչ համալիրները և ИМП-С2 որոնող սարքերը:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները ստուգել են 1937 շինություն, մաքրվել է ավելի քան 683 կմ ճանապարհ և ավելի քան 2281 հեկտար տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 25 803 պայթյունավտանգ առարկա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. ՌԴ ՊՆ-ը իր պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
- ՌԴ ՊՆ-ն Աֆղանստանից տարհանել է Ռուսաստանի, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում