Ադրբեջանցիներն իրենց վանդալիզմով շատ նման են թուրքերին և իսլամիստ ահաբեկիչներին. ռուս փորձագետ
Ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին և «Իսլամական պետության» ահաբեկիչներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտել է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայան համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, տարածաշրջանային հարցերի փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված շրջաններում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի և հայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը:
Եվսեևի կարծիքով՝ Ռուսաստանի համար դժվար է խանգարել Ադրբեջանի այդ քաղաքականությանը: Այս հարցում, ըստ նրա, ավելի մեծ դեր կարող են խաղալ միջազգային հանրությունը և մասնավորապես՝ Հայաստանի բարեկամ երկրները, օրինակ՝ Ֆրանսիան:
«Ռուսաստանը որտեղ կարողացել է՝ փորձել է օգնել ժառանգության պահպանմանը: Այդպիսի դեպք եղավ, օրինակ, Դադիվանքի հետ կապված: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին: Կարծում եմ՝ այս հարցը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը: Ինչո՞ւ միջազգային հանրությունը չի արձագանքում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը: Թող Ֆրանսիան զբաղվի դրանով՝ հարցը բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դրանով պետք է զբաղվեն Հայաստանի բարեկամները: Նրանք պետք է հայտարարեն, որ միջազգային հանրությունը անընդունելի է համարում մշակույթի հանդեպ նման վերաբերմունքը, որպեսզի ի վերջո ադրբեջանցիները աշխարհի աչքին երևան իբրև մի ժողովուրդ, որը ոչնչացնում է այլոց մշակույթը: Իսկ ո՞վ է ոչնչացնում այլոց մշակույթը. օրինակ՝ «Իսլամական պետությունը», մասնավորապես Սիրիայում: Այդ դեպքում ստացվում է, որ ադրբեջանցիներն իրենց պահվածքով շատ նման են «Իսլամական պետության» ահաբեկիչներին, վահաբիներին: Այսպիսի զուգահեռներ է անհրաժեշտ անցկացնել և ճնշում գործադրել միջազգային հանրության կողմից», - ասել է Վլադիմիր Եվսեևը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան