Ռուստամ Մուրադով․ Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա ասել է Tass-ին` Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Ես (Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը) գնահատում եմ միայն դրական: Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է: Իհարկե, կան շատ բարդ հարցեր, բայց գործընթացը ընթացքի մեջ է` մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Հետևաբար, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի», - ասել է Մուրադովը:
նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Առաջին հինգ տարիները` համաձայն երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի [մնալու] հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է Մուրադովը:
Ինչպես գրում է Tass-ը, Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը: Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նշանակվել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա