Օգտվում եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից. Սասուն Խաչատրյան
Այսօր մեկնարկել է ստեղծվելիք Հակակոռուպիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը։ Այս պաշտոնի համար հայտ են ներկայացրել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը, Դավիթ Մկրտումյանը:
5 հոգուց բաղկացած հանձաժողովը կընտրի կոմիտեի նախագահի թեկնածուին կամ թեկնածուներին ու կներկայացնի վարչապետին։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ որ ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի ամենազգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և դրանով պայմանավորված անշուշտ կմեծանա գործերի քննության արդյունավետությունը, ջանքեր կգործադրվեն, որ մարմինն ունենա նաև փորձագիտական կենտրոն, որտեղ հիմնականում կլինեն այն ոլորտի մասնագետները:
Պատասխանելով գույքի հետ կապված հարցերից մեկին, նա ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում օգտվել է կնոջ եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը հազվադեպ էվարում. «Նա մի քանի ավտոմեքենաներ ունի, բավականին ապահովված տղա է։ Ես շատ քիչ եմ ավտոմեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա։ Առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ, եթե վարելու անհրաժեշտություն է լինում՝ խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ և փորձում եմ չխախտել կանոնները:
Այդ մեքենան 2011-2012թ արտադրության «Պորշ» մակնիշի ավտոմեքենա է, որը շահագործում եմ երևի 2019 կամ 2020 թվականից: Շուկայական արժեքը, եթե չեմ սխալվում, 10 միլիոն դրամ է։
Մշտապես իմ տրամադրության տակ չի լինում: Օգտվում են մի քանի անձինք, այդ թվում՝ ես»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին