Սևանա լճի մակարդակը 7 սմ-ով պակաս է 2020-ի նույն օրվա ցուցանիշից
Սեպտեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրտրոն» ՊՈԱԿ-ից:
Սեպտեմբերի 10-ի դրությամբ Սևանի մակարդակը կազմել է 1900.59 մետր, ինչը 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի 10-ի ցուցանիշից:
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.60մ (05.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 8սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 15.444մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ՝ 207.202մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.886մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ՝ 136.413մլն. մ³:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան