Միլոնովը Զելենսկուն բռնցքամարտի կանոններով մենամարտի է հրավիրել
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ կցանկանար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել մենամարտի բռնցքամարտի բոլոր կանոններին համապատասխան: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
«Նա զբաղվում է սպորտով, բայց հանուն այս մենամարտի ես նույնպես կմարզվեի, ջանքեր կգործադրեի և նրան կտապալեի»,-ասել է նա՝ News.ru-ին տված հարցազրույցում:
Պատգամավորը նաև ընդգծել է, որ ուկրաինական բանակը սպանում է իր ընկերներին ու բարեկամներին, այդ պատճառով էլ նա Զելենսկուն է ընտրել սպարինգի համար:
«Ինձ համար դժվար կլիներ կանգ առնել նույնիսկ մրցավարի սուլիչից հետո: Սա արյունարբուություն չէ, այլ արդար է»,-ամփոփել է Միլոնովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար մենամարտել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում