Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 262 նոր դեպք, մահացել է 54 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 262 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 225 թեստ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 575 210 դեպք: Ապաքինվել է ևս 2 795 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 534 559:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 8 089 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 433 296 մարդ, օրական՝ 24 325:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները