ԱՄՆ-ը գնահատել է Ռուսաստանին Ուկրաինայի միացման հավանականությունը
Կիևում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբստը հայտարարել է, որ Ուկրաինային բռնակցելու փորձի դեպքում Ռուսաստանին սպասվում են Վաշինգտոնի լուրջ հակազդեցությունը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում:
«Ես հավատում եմ, որ իսկապես ռուսական ագրեսիան սպառնալիք է և այն չի կարող անտեսվել: Եթե դա տեղի ունենա, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը շատ լուրջ պատժամիջոցներ կկիրառի»,-ասել է դիվանագետը:
Նա միաժամանակ կարծիք է հայտնել, որ նման պատժամիջոցները կարող են կործանել ռուսական տնտեսությունը: Հերբստը վստահ է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կհանգեցնի մեծ թվով զոհերի՝ երկու կողմերից էլ:
Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ ագրեսիվ մտադրություններ չունի որևէ պետության, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը հետևում է ՆԱՏՕ-ի գործունեությանը իր սահմանների մոտ, դաշինքը պարբերաբար զորավարժանքներ է անցկացնում և մոդելավորում մարտերը ռուսական բանակի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում