Աստղագետները Արեգակնային համակարգում հարյուրավոր անհայտ օբյեկտներ են գտել
Օգտագործելով Dark Energy Survey-ի տվյալները՝ ինֆրակարմիր սպեկտրի մոտ տեսանելի շրջաններում, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի աստղագետների միջազգային համագործակցությանը հաջողվել է բացահայտել 815 տրանսնեպտունյան օբյեկտներ, որից 461-ը նախկինում անհայտ էին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հոդվածը պատրաստվում է տպագրության Ամերիկյան աստղագիտական ընկերության ամսագրերից մեկում, հոդվածի նախնական տարբերակը հասանելի է arXiv.org կայքում:
Խոսքը Կայպերի գոտու սառցե աստերոիդների մասին է, որոնք գտնվում են Նեպտունի ուղեծրից դուրս: Մինչ այժմ հայտնի էր մոտ երեք հազար տրանս-նեպտունյան օբյեկտների մասին, յուրաքանչյուր այդպիսի գտածո բերում է նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ձևավորվել արեգակնային համակարգը, և, թերևս, այս տվյալները վաղ թե ուշ կօգնեն գտնել անորսալի իններորդ մոլորակը:
Հետազոտությունն իրականացվել է Վիկտոր Բլանկո 4 մետրանոց աստղադիտակի միջոցով՝ Չիլիի Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում: Այս գործիքն ունի ամենաբարձր զգայունությունը կարմիր տեսանելի սպեկտրում և ինֆրակարմիրի մոտ: Հետազոտությունը, որն անցկացվել է 2013 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հունվար, իր առաջ հիմնական նպատակ չէր դրել Կույպերի գոտու օբյեկտների որոնումը, այն ուղղված է եղել հիմնականում գերնոր աստղերի և գալակտիկական կլաստերների ուսումնասիրությանը՝ տիեզերքի արագացված ընդլայնման վերաբերյալ տվյալները պարզելու համար, որի վրա, ենթադրում է, որ ազդել է խորհրդավոր մութ էներգիայից (Dark Energy): Այնուամենայնիվ, այս գործիքի լայնությունը և զգայունությունը շատ օգտակար էին Արեգակնային համակարգի ծայրամասում՝ 30 աստղագիտական միավորից ավելի հեռավորության վրա գտնվող օբյեկտներ որոնելու համար: